Իրանում կանանց «բանակ» են ստեղծում․ բացառիկ մանրամասներ
Thu, 17 Sep 2026 11:00:09 +0400

Թեհրանում «Ջանֆադա» ծրագրի շրջանակներում անցկացվում են վարժանքներ և միջոցառումներ, որոնց մասնակցում են կամավորական ստորաբաժանումներ, այդ թվում՝ կանանց ստորաբաժանումներ, ըստ իրանական լրատվամիջոցների։
Ծրագրի մեկ բաղադրիչը ներառել է վարժանքներ, որոնց մասնակցում էին կանայք, որոնք վարում էին մեքենաներ և ցուցադրում զենքի հետ աշխատելու հմտություններ։
Միաժամանակ, Թեհրանի նահանգում պատրաստվում են ավելի մեծ մասշտաբի «Ջանֆադա» վարժանքներ։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ սպասվում է մինչև 110,000 մարդու մասնակցություն։ Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ձևավորվում և մարզվում են նաև կամավորական գումարտակներ։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտնել էր ծրագրի համար կամավորների զանգվածային գրանցման մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ գրանցված կամավորների թիվը գերազանցել է 400,000-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր