Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Մսամթերքի որակական ստանդարտները փոխում են

Մսամթերքի որակական ստանդարտները փոխում են

Thu, 17 Sep 2026 22:00:18 +0400


Թուրքիայում ուժի մեջ են մտել մսամթերքի հետ կապված որակական նոր ստանդարտները, որոնք նախորդի համեմատ՝ զգալիորեն խստացվել են։ Համաձայն այդ երկրի Գյուղատնտեսության նախարարության հրապարակած փաստաթղթի, արգելվել է հավելումների խառնումը այնպիսի մսային արտադրանքներում, ինչպիսիք են՝ աղացած մսի ֆարշը, կոտլետները, բուրգերները, սուջուխը, դոները, բաստուրման եւ ղաուրման։ Սահմանվել են մսային արտադրանքներում մաքուր աղացած մսի հստակ պարունակության համամասնությունները, սահմանափակվել աղի, ճարպերի եւ որոշակի այլ նյութերի պարունակության քանակությունները։

Մսամթերքներում արգելվել է հավելումների շարքում պրոտեինների, օսլայի, սոյա պարունակող պրոդուկտների օգտագործումը, որոշ դեպքերում սահմանափակվել համեմունքների պարունակությունը։ Նաեւ սահմանվել է, որ ապրանքի մասին տեղեկությունները պետք է լինեն փաթեթավորման վրա ավելի ամբողջական ու հասանելի արտացոլված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Sat, 01 Aug 2026 10:16:40 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով