Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ․ հայտարարություն

Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ․ հայտարարություն

Fri, 18 Sep 2026 14:59:39 +0400


2026 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ՝ կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց, 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։

Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։ Չնայած առողջական ծանր վիճակին և ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը՝ նախորդ դատական նիստերին նա կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել է դատարան։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ ապահովվել են որոշ տեղային լուծումներ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջության և կյանքի համար առկա վտանգը չի վերացվել։

Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Փաստաբանները միջնորդել են, որպեսզի բժշկին թույլատրվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել իր բուժառուին, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում նշանակված է հերթական դատական նիստը, և ենթադրվում է, որ Գագիկ Խաչատրյանը կրկին կտեղափոխվի դատարան։ Պաշտպանական կողմը միջնորդելու է նիստն անցկացնել հնարավորինս դռնբաց՝ ապահովելով հանրային վերահսկողությունը և միաժամանակ պահպանելով անձնական ու առողջական տվյալների գաղտնիությունը։

Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ։ Անձի առողջության և կյանքի հիմնարար իրավունքները չեն կարող պայմանավորված լինել նրա կարգավիճակով կամ նրան վերագրվող մեղադրանքներով։ Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցողը և լուսաբանել դատական նիստը։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միհրան Խաչատրյանը ազատվել է պաշտոնից

Միհրան Խաչատրյանը ազատվել է պաշտոնից Thu, 17 Sep 2026 16:37:18 +0400 Միհրան Խաչատրյանը ազատվել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով