Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում

Sat, 19 Sep 2026 09:30:39 +0400


Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո։

Այս մասին ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ․

«Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և հետևորդներ,

Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։

Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

Ներկայումս Ռիչարդ Գիրագոսյանը գտնվում է Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք արյունազեղումը երկարաժամկետ վնաս է հասցրել։

Շնորհակալ ենք բոլորին ջերմ խոսքերի, աջակցության և մաղթանքների համար։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակենք մեր էջում։

Միասին սպասում ենք Ռիչարդի վերադարձին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ

Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ Sun, 13 Sep 2026 12:00:58 …