Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն սահմանափակվել է

Մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն սահմանափակվել է

Sat, 19 Sep 2026 17:30:21 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք լրատվամիջոցների լրագրողների մուտքը Սպիտակ տուն իր կողմից սահմանափակելու մասին հրաման է տրվել։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ Պատճառն իր իսկ բառերով ասած՝ իր վարչակազմի մասին կեղծ տեղեկություններ հրապարակելն է։ Թրամփի «սեւ ցուցակում» հայտնվել են CNN, MS NOW հեռուստաընկերությունները եւ Politico թերթը։

Թրամփը հերթական մեղադրանքներն ու լուտանքները տեղալով նշված լրատվամիջոցների հասցեին, հայտարարել է, որ դրանք չպետք է հնարավորություն ունենան լուսաբանելու ԱՄՆ նախագահին, նրա վարչակազմի աշխատանքը կամ գրելու Ամերիկայի մասին։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ ասել է, որ այլ լրատվամիջոցներ էլ են լինելու, որոնք նույն բախտին են արժանանալու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նիստից դուրս եմ եկել` անուններն ուղարկել Վիլեն Գաբրիելյանին

«Հրապարակ». Նիստից դուրս եմ եկել` անուններն ուղարկել Վիլեն Գաբրիելյանին Sat, 19 Sep 2026 10:25:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով