Թրամփը՝ հակառուսական պատժամիջոցների մասին
Sat, 19 Sep 2026 11:00:17 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը։ Փաստաթուղթը ներառում է նոր պատժամիջոցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ռուս օլիգարխների, բանկերի, էներգետիկ և պաշտպանական ընկերությունների, ինչպես նաև այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ։
Ավելին, ԱՄՆ-ն կկարողանա մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրներից, որոնք ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդներն են, հիմնականում՝ Չինաստանից և Հնդկաստանից, ներմուծվող ապրանքների վրա։
Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա ուղղակիորեն մաքսատուրքերը կարող են հասնել 500%-ի։ Օրենքը նաև հինգ տարով երկարաձգում է Իրանի էներգետիկ և զենքի ոլորտների դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահը կկարողանա հետաձգել կամ չեղարկել ցանկացած միջոցառում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր