ՆԱՏՕ-ի ղեկավար կազմում նոր նշանակում է կատարվել․ ով է նշանակվել եւ որ պաշտոնում
Sun, 20 Sep 2026 20:00:51 +0400

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նոր նախագահ է նշանակվել գերմանական բանակի գլխավոր տեսուչ, գեներալ Քարսթեն Բոյերը։ Նա պարտականությունների կատարմանը կանցնի հաջորդ տարվա հուլիսից։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայիս ղեկավար Ջուզեպե Քավո Դրագոնեն սոցկայքի իր էջում։
«Շնորհավորում են գեներալ Քարսթեն Բոյերին՝ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի հաջորդ նախագահ ընտրվելու առիթով։ Նա պաշտոնը կստանձնի 27 թվականի հուլիսին»,- ասված է գրառման մեջ։ Բոյերի պաշտոնավորումը, ըստ գնահատականների, դյուրին չի լինելու, քանի որ դաշինքը ներկայումս բավականին բարդ փուլ է ապրում։ Ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը։ Մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ երեսուներկու պետությունների ԶՈՒ ԳՇ ղեկավարները։ Հանդիպումը կայացել է Կոպենհագենում։ Ռազմական կոմիտեն դաշինքի բարձրագույն ռազմական մարմինն է։ Նրա նախագահը ի պաշտոնե հանդիսանում է Գլխավոր քարտուղարի ռազմական գլխավոր խորհրդականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր