Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ինչ թելադրել են, արել ենք

Ինչ թելադրել են, արել ենք

Mon, 21 Sep 2026 11:26:12 +0400


Հայաստանը դեռևս գտնվում է անկախ պետականության ձևավորման փուլում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ Հայաստանը վերջնականապես ունենա պետական սահմաններ և կարողանա ամբողջությամբ անկախ պետություն լինել։

Միքայելյանը նշել է, որ անկախության համար պայքարած ազատամարտիկներն ու երկրապահները իրենց առջև դրված խնդիրն արել են, սակայն, նրա գնահատմամբ, հետագա քաղաքական գործընթացները պետք է հասցվեին վերջնական արդյունքի։

«Ազատամարտիկներն ու երկրապահներն իրենց գործը փայլուն արել են անկախության համար, բայց քաղաքական գործիչները պետք է այն տանեին մինչև վերջնական հաղթանակ»,– ասել է նա։

Միաժամանակ Միքայելյանը հարց է բարձրացրել՝ արդյոք հնարավոր է պետությունը լիարժեք անկախ համարել, եթե այն չունի միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ։

«Մենք ասում ենք՝ անկախ ենք։ Բայց կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման»,– նշել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե առանց պետական սահմանների առկայության դեպքում ինչպես է Հայաստանը համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը պատասխանել է, որ երկիրը երկար տարիներ, իր գնահատմամբ, գտնվել է մեկ այլ պետության ազդեցության ներքո։

«Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ։ Այս տարիների ընթացքում ինչ թելադրել են, արել ենք»,– ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը

Սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը Mon, 21 Sep 2026 11:41:59 +0400 ԵԿՄ վարչության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով