Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին կհանձնեն վարձակալության
Mon, 21 Sep 2026 22:00:34 +0400

Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է, որ պատրաստ է վարձակալության հանձնել իր թիմում եւ Գերմանիայի հավաքականում որպես կիսապաշտպան հանդես եկող Ֆլորիան Վիրցին։ Այս մասին հայտնում է Football Insider պարբերականը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է լսել քսաներեքամյա մարզիկի վարձակալության հետ կապված առաջարկները՝ հունվարյան տրանսֆերային պատուհանի համար։ Վիրցի համար ընդունելի տարբերակներից մեկը կարող է լինել Բունդեսլիգա վերադարձը, որտեղ հանդես էր գալիս նախքան «Լիվերպուլ» տեղափոխվելը։
Ուշագրավ է այն, որ անգլիացիները չեն ուզում վաճառել Վիրցին, այլ միայն դիտարկում են վարձակալության հնարավորությունը։ Վիրցի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր