«Հրապարակ». Իջեւանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում
Tue, 22 Sep 2026 10:15:47 +0400

Իջեւան համայնքի սահմանամերձ Ազատամուտ գյուղի բնակիչներն ասում են` երբ բացում են իրենց հեռախոսը, այնտեղ ռուսերենով գրվում է իրենց գտնվելու վայրը՝ Բարխուդարլի։ Սահմանամերձ գոտու բնակիչների խոսքով՝ Կիրանց գյուղում գտնվելու ժամանակ գյուղի մի հատվածում հեռախոսը գրվում է՝ Խեյրիմլի, մյուս հատվածում՝ Կիրանց։
Ներքին Ծաղկավան գյուղում` Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գործող հացատանը գտնվելիս հաճախորդների հեռախոսներին գրվում է «Գազախսկի ռայոն»։ Այֆոնի եւ Գուգլի նշած տեղանուններով կարելի է կողմնորոշվել, թե էլ ինչ է ուզում ստանա Ադրբեջանը, եւ ՀՀ իշխանությունը վաղը որ տեղանքներն է հայտարարելու հանձնման ենթակա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր