Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Երեւանի հանրակրթության վարչությունը նոր պետ ունի

Երեւանի հանրակրթության վարչությունը նոր պետ ունի

Tue, 22 Sep 2026 15:52:21 +0400


Մենք դեռ օգոստոսի 26-ին գրել էինք, որ անսպասելիորեն աշխատանքից ազատվելու դիմում է գրել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը: Վարչության պետի պարտականությունները դրանից հետո կատարում էր տեղակալը։ Նույն օրը գրել էինք, որ վարչության պետք է նշանակվելու Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանը, ով նույնպես ազատման դիմում է գրել, հրաժեշտ տվել կոլեկտիվին եւ ասել, որ նշանակվում է Երեւանի հանրակրթության վարչության պետ:

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Օֆելյա Սիմոնյանից տեղեկացանք, որ Կարինե Կոստանյանը սեպտեմբերի 16-ին Հանրակրթության վարչության պետի Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Ի դեպ, համակարգում բավականին տարակուսած են այս նշանակման կապակցությամբ, քանի որ թիվ 143 դպրոցը բոլորովին էլ մայրաքաղաքի օրինակելի դպրոցների թվին չի պատկանում եւ նրա տնօրենին առաջ քաշելն ու ողջ քաղաքի հանրակրթական ոլորտի պատասխանատու նշանակելն առավել քան տարօրինակ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում Wed, 16 Sep 2026 08:15:47 +0400 ԱԺ փոխխոսնակ, ՔՊ փոխնախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով