Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Wed, 23 Sep 2026 12:18:14 +0400


Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն ու Yandex Go-ն օրերս փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Fast Shift էլեկտրոնային դրամապանակի վճարային ծառայությունն ինտեգրվել է Yandex Go հավելվածում։

Fast Shift հավելվածն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որն ինտեգրվել է Yandex Go հավելվածում որպես վճարային մեթոդ։ Նախաձեռնությունը միտված է օգտատերերի համար առավել հարմար և շահավետ վճարային փորձառություն ստեղծելուն՝ միաժամանակ առաջարկելով մի շարք առավելություններ։

Fast Shift վճարահաշվարկային ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ընդգծել է, որ երկու տեխնոլոգիական ընկերությունների գործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում հաճախորդների փորձառության բարելավման և նոր լուծումների ներդրման համար․ «Fast Shift-ի համար շատ առանձնահատուկ է այս հնարավորությունը և այս համագործակցությունը։ Նախ՝ ինտեգրվել ենք ոլորտի առաջատարին, որն ունի միլիոնից ավելի օգտատեր և այդ օգտատերերը փաստացի հնարավորություն են ստանում նաև օգտվել Fast Shift հավելվածից և Fast Shift վճարման եղանակից։ Առավելությունները շարունակական են լինելու», – ասել է նա։

Համագործակցության առաջին փուլում Yandex Go հավելվածում Fast Shift դրամապանակով վճարող օգտատերերը կարող են ստանալ 30% զեղչ մինչև 3 ուղևորության համար։ Գործակցությունը լինելու է շարունակական և ընդգրկելու է Yandex Go-ի ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչն ուղեկցվելու է մի շարք առավելություններով Fast Shift դրամապանակի միջոցով վճարումներ կատարած օգտատերերի համար։

Yandex Armenia-ի ղեկավար, Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը կարևորել է ընկերությունների գործակցությունը․ «Fast Shift-ն առաջին հայկական ընկերությունն է, որի դրամապանակը մենք ինտեգրել ենք, այսինքն՝ տրամադրում ենք մեր օգտատերերին ալտերնատիվ վճարման մեթոդ։ Դա կարևոր է այն պատճառով, որ մենք լոկալ վճարահաշվարկային ընկերություններին կարողանում ենք հնարավորություն տալ ստանալու հասանելիություն հասարակության լայն զանգվածներին», – ասել է նա։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն արագ և անվտանգ էլեկտրոնային դրամապանակ է, որը ֆինտեխ լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Yandex Go-ն թվային հարթակ է, որը միավորում է մի քանի քաղաքային ծառայություններ։ Հավելվածի միջոցով կարելի է պատվիրել ուղևորություններ և սնունդ ռեստորաններից, առաքել իրեր, վարձակալել ինքնագլորներ և շարժական լիցքավորիչներ, հետևել հասարակական տրանսպորտի շարժին և օգտվել այլ հնարավորություններից։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել Wed, 14 Oct 2026 18:00:24 +0400 «Ռուսական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով