Քրեական օրենսգիրքը բացեք ու ծայրից ծայր կարդացեք․ նման բան չկա
Wed, 23 Sep 2026 12:16:23 +0400

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող ընկերությունների կապարակնքման հարցում առաջնային նշանակություն ունի դրա իրավական հիմքերի ուսումնասիրությունը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն այն չէ, թե արդյոք իրավապահ մարմինները որևէ ընկերություն կապարակնքելու իրավասություն ունեցել են, այլև այն, թե կոնկրետ ինչ հիմքերով և ապացույցներով է այդ գործողությունն իրականացվել։
Օրբելյանը նշել է, որ իրավական առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ։ Մի դեպքում համապատասխան մարմինը կարող է ունենալ կապարակնքման իրավասություն, սակայն դրա համար բավարար հիմքեր կամ ապացույցներ չլինեն։ Մյուս դեպքում, ըստ փաստաբանի, կարող է առհասարակ գոյություն չունենալ նման գործողություն իրականացնելու օրինական հնարավորություն։
Փաստաբանի պնդմամբ՝ գործող քրեական օրենսդրությամբ նման գործիք նախատեսված չէ այն ձևով, ինչպես կիրառվել է տվյալ դեպքում։
Օրբելյանը միաժամանակ հայտարարել է, որ այդ գործողության համար բավարար իրավական հիմքեր, իր գնահատմամբ, առկա չեն եղել։
«Երբ սա ասում եմ ոչ իրավաչափություն, պետք է հասկանաք, որ երկու տեսակի ոչ իրավաչափություն կա։Մի դեպքում, երբ կա կապարակնքելու իրավունք, բայց ասում են՝ հիմքերն ու ապացույցները չկան, մյուս դեպքում ուղղակի կապարակնքելու իրավունք չկա։ Չկա, կարող եք բացել քրեական օրենսգիրքը, ծայրից ծայր կարդալ, չկա նման գործիք»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր