Նոր կորուստ հավաքականի ճամբարում
Wed, 23 Sep 2026 17:15:51 +0400

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել: «Նոայի» ֆուտբոլիստը չի շարունակի ազգային թիմի մարզական հավաքը և բաց կթողնի առաջիկա խաղերը:
Ավելի վաղ վնասվածք էին ստացել նաև գերմանական «Նյուրնբերգի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, որոնց փոխարեն հավաքական են հրավիրվել Արգիշիտի Պետրոսյանը (ԲԿՄԱ) և Խարիտոն Այվազյանը («Ուրարտու»): Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այս օրերին Երևանում պատրաստվում է Ազգերի լիգային, որտեղ կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ընդունելով Լատվիայի հավաքականին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր