Դիմել են պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ
Wed, 23 Sep 2026 17:30:23 +0400

Հունգարիայի Դատախազությունը դիմել է երկրի խորհրդարանին՝ պատգամավոր, նախկինում՝ նախորդ կառավարության կազմում Մշակույթի եւ ինովացիաների նախարար աշխատած Բալաժա Խանկոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Համաձայն տարածված պաշտոնական տեղեկատվության, Հունգարիայի Գլխավոր դատախազի տեղակալը գրություն է ուղարկել խորհրդարանի խոսնակ Ագնեշ Ֆորփսհոֆերին այդառնչությամբ։ Խանկոն կասկածվում է Ազգային մշակութային հիմնադրամի միջոցներից վատնումներ կատարելու մեջ։
Համաձայն գործի նյութերի՝ 25 թվականի աշնանից մինչեւ 26 թվականի մարտ ամիսը, նա, խախտելով ընդունված կարգը, միանձնյա է որոշումներ կայացրել այդ հիմնադրամից դրամաշնորհների բաշխման հետ կապված։ Դատախազությունը կարծում է, որ Խանկոն պետությանը պատճառել է ոչ պակաս, քան 47,7 միլիոն դոլարի վնաս։ Խանկոն հանդիսանում է Վիկտոր Օրբանի «ՖԻԴԵՍ» կուսակցության անդամ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր