Ֆուտբոլային ակումբը տուգանվել է 10 հազար եվրոյով
Wed, 23 Sep 2026 22:30:37 +0400

Իտալիայի Սպորտային դատարանը «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբին տուգանել է 10 հազար եվրոյաով։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Պատճառը «Ա․ Սերիայի» 5-րդ տուրի շրջանակում «Ատալանտայի» հետ հանդիպման ժամանակ «Յուվենտուսի» երկրպագուների ցուցաբերած անվայելուչ պահվածքն է։ Նրանք չեն հարգել լռության րոպեն, որը հայտարարվել էր ի հիշատակ իտալական ֆուտբոլի լեգենդ Սանդրո Մացոլեի, ով հանդես էր գալիս «Ինտերում»։
Պատիժը որոշակիորեն մեղմացվել է, քանի որ «Յուվենտուսը» արագորեն եւ հանրային կերպով դատապարտել է արարքը, իսկ հանդիսատեսը անկարգ երկրպագուների կեցվածքը չեն ընդօրինակել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր