Դատարանը Թրամփի որոշումը չեղարկել է
Thu, 24 Sep 2026 18:00:25 +0400

ԱՄՆ-ում ֆեդերալ դատարանը որոշում է կայացրել՝ չեղարկելով նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Սպիտակ տուն մուտքը արգելելու մասին որոշումը։ Այդ վճիռը ստիպել է նահանջել նախագահ Թրամփին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Դատարանը համարել է, որ այդ արգելքը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը։ Խոսքը վերաբերվում էր CNN, MS NOW եւ Politico պարբերականներին։
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում հայտարարել էր, որ նշված լրատվամիջոցների լրագրողները, անկախ հավատարմագրված լինելուց, այլեւս իրավունք չունեն մուտք գործելու Սպիտակ տուն։ Դատարանի որոշմամբ՝ Թրամփի՝ սոցկայքային գրառմամբ լրատվամիջոցներին Սպիտակ տուն մուտք գործելուն խոչընդոտելու որոշումը ըստ էության հայտարարվել է առ ոչինչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր