Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Մանկավարժականը սկսել է Փաշինյանի գաղափարների տարածումը

Մանկավարժականը սկսել է Փաշինյանի գաղափարների տարածումը

Fri, 25 Sep 2026 20:22:41 +0400


Մենք տեղեկացանք, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու Արգիշտի Առաջին արքայի անվան N 61 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների միջոցով նպաստել կրթության որակի և ուսումնական գործընթացի զարգացմանը:

Կողմերը նախատեսել են իրականացնել համատեղ ծրագրեր ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև աջակցել սովորողների ուսումնառական և հետազոտական հմտությունների զարգացմանը։ Հուշագրով նախատեսվում է իբրև խթանել ԲՏՃՄ ոլորտի ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների և նորարարական մեթոդների ներդրման հնարավորությունները, կազմակերպել համատեղ սեմինարներ, դասախոսություններ և նախագծային աշխատանքներ, ինչպես նաև իրականացնել հետազոտական և կրթական նախագծեր։

Մանկավարժականի մեր աղբյուրն ասում է, որ նման համագործակցություններով իրականում բուհը փորձում է միջամտել դպրոցների աշխատանքին, մասնավորապես` ուսուցիչների դասավանդման մեթոդներին, նրանց կողմից առաջ քաշվող թեմաներին, խոսույթին, փոխանցած գիտելիքներին և այլն: Օրինակ, վերջերս Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն խոսել է այն մասին, որ կան դպրոցներ, որտեղ հայոց լեզվի կամ պատմության ուսուցիչները հանդգնում են խոսել Արևմտյան Հայաստանի` Մուշի, Վանի մասին, և անգամ համարձակվում են աշակերտներին ասել` «դուք պետք է մեծանաք, հզորանաք, որ Արախը հետ գրավեք»: Նա կարծում է, որ պետք է նման մանկավարժներից ազատվել եւ դպրոցում պետք է հաստատվի իր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը ուտել-խմել-պարել-երգելու գաղափարախոսություն է` ոչ պատմություն է ճանաչում, ոչ հիշողություն, ոչ հայկական արժեքներ ու հայկական երազանք: Այս քայլերով Մանկավարժականը փորձում է տարածել փաշինյանական ապագաղափարական եւ ապահայկական գաղափարախոսություն եւ կանխել ուսուցիչների հայրենասիրական մոտեցումները: Այնպես անել, որ վերջիններս աշխատեն վարչապետի ծրագրով` միայն մանկուրտներ դաստիարակեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Fri, 25 Sep 2026 17:15:11 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով