Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Ադրբեջանում տատը սպանել է նորածին թոռանը․ դատաքննությունն ավարտվել է

Ադրբեջանում տատը սպանել է նորածին թոռանը․ դատաքննությունն ավարտվել է

Fri, 25 Sep 2026 23:30:31 +0400


Ադրբեջանի Նախիջեւանի ԻՀ-ում ավարտվել է աղմակահարույց դատավարություն։ 1974 թվականին ծնված կինը, համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, մեղադրվում էր իր նորածին թոռանը սպանելու մեջ։ Դատաքննության ընթացքում հայտնի են դարձել գործի՝ կարելի է ասել՝ սահմռկեցնող մանրամասները։ Համաձայն հրապարակումների, երեխային ծննդաբերել է ամբաստանյալի դուստրը։ Հանցագործության պատճառ է եղել այն, որ երեխան լույս աշխարհ է եկել արտամուսնական կապի արդյունքում։ Երեխան ծնվել է տեղի ծնդդատանը։ Մոր ու մանկան դուրսգրումից հետո տուն վերադառնալիս էլ՝ կինը խեղդամահ է արել նորածին թոռանը՝ հենց ավտոմեքենայի մեջ։ Որպեսզի երեխայի լացի ձայնը լսելի չլինի, խնդրել է վարորդին բարձրացնել մեքենայում եղած ձայնարկիչի ձայնը։

Ամբաստանյալի աթոռին հայտնված տատը երեխային դեմքով շրջել է բարձի վրա ու սեղմել այնքան, մինչեւ երեխան խեղդամահ կլինի՝ թույլ չտալով, որ շնչի։ Դա տեւել է 10-15 րոպե։ Տուն հասնելուն պես՝ նախ երեխայի դիակը թաքցրել են տան մոտակա շինություններից մեկում, ապա՝ նետել կոյուղու փոսի մեջ, որը գտնվել է բակում։ Ամբաստանյալ կինը հայտարարել է, որ դա արել է, որպեսզի չխայտառակվի։ Դատարանը նրան դատապարտել է 14 տարվա ազատազրկման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն

Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն Mon, 17 Aug 2026 18:45:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով