Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը

Sat, 26 Sep 2026 12:00:18 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը՝ բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում յոթ օրով, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Հրապարակման համաձայն, Թրամփը մասնավոր զրույցներում կասկածներ է հայտնել առ այն, որ Թեհրանը կհետևի հնարավոր համաձայնագրի պայմաններին։

WSJ-ի փոխանցմամբ, նախագահը ակնկալում է, որ ԱՄՆ-ի հարվածները կվերսկսվեն նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել 7-օրյա կոնկրետ ծրագիր։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Հորմուզի նեղուցը կվերաբացվի, և ծովային երթևեկությունը կվերականգնվի յոթ օրվա ընթացքում։

Իրանական ծրագիրը նաև նախատեսում է տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում և ԱՄՆ-ի կողմից պատասխան քայլերի ձեռնարկում, այդ թվում՝ իրանական նավահանգիստների շրջափակման վերացում, ակտիվների ապասառեցում և նավթային պատժամիջոցների մեղմացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը

Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը Fri, 25 Sep 2026 13:15:32 +0400 CNBC-ն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով