Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Ուժեղ Հայաստան»-ը հրաժարվել է «պադավատներից»

«Ուժեղ Հայաստան»-ը հրաժարվել է «պադավատներից»

Sat, 26 Sep 2026 20:15:56 +0400


Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պաշտոն զբաղեցնող պատգամավորները, որոնք կարող էին Ազգային ժողովից ծառայողական մեքենաներ ստանալ, հրաժարվել են։ Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ազգային ժողովի տեղեկատվության եւ լրատվության վարչություն, որտեղից հայտնեցին․ «Այս պահի դրությամբ, նախատեսված ծառայողական մեքենաները չեն օգտագործում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները»։

Նշենք, որ Ազգային ժողովի հաշվեկշռում առկա է 27 մեքենա, որից 14-ը սպասարկում է պատգամավորներին (ԱԺ Նախագահ, տեղակալներ, հանձնաժողովի նախագահներ, խմբակցության ղեկավարներ), 13-ը՝ աշխատակազմին։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանը» հրաժարվել է նաև պարգևավճարներից, նրանք հայտարարություն են արել, որ հրաժարվում են տրվող պարգևավճարներից․ միջոցները որոշել են փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին Sat, 26 Sep 2026 18:15:16 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով