Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ

Հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ

Sun, 27 Sep 2026 17:30:02 +0400


Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ հայտարարություն է տարածվել, որը ներկայացնում ենք ստորև։

« Երեք տարի գերության մեջ

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:

Այս երեք տարվա ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերը երկար ճանապարհ են անցել՝ տասնյակ մեղադրանքներով և հարյուրավոր հատորներից բաղկացած նյութերով նախաքննություն, դատավարություն Բաքվի ռազմական դատարանում, ծանր դատավճիռներ։

Միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, Եվրոպական խորհրդարանը բազմիցս արձանագրել են արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումները։

2026թ. փետրվարին, դատավճիռների հրապարակումից հետո, Amnesty International-ը հայտարարեց, որ Էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ. «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, ոչ այլ ինչ է, քան ծաղր»:

Free Armenian Prisoners-ն ըստ տարիների առանձնացրել է այն կարևոր փաստերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերով »:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գողականներից Զապը կալանավորվեց, Օշականցի Գևորիկի հարցը քննվում է

Գողականներից Զապը կալանավորվեց, Օշականցի Գևորիկի հարցը քննվում է Fri, 25 Sep 2026 18:00:49 +0400 Գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով