Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Զելենսկին Թրամփին խոստացել է չհարվածել ՌԴ-ի այդ թիրախներին․ ինչի՞ մասին է խոսքը

Զելենսկին Թրամփին խոստացել է չհարվածել ՌԴ-ի այդ թիրախներին․ ինչի՞ մասին է խոսքը

Mon, 28 Sep 2026 12:30:02 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հնարավոր է համարել ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվության նվազեցումը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների բարձրացման է հանգեցնում։ Դեռ սեպտեմբերի 14-ին նա պնդում էր, որ Կիևը համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին։
«Խոսել եմ նախագահ Զելենսկու հետ։ Ես ասել եմ` պետք է պակասեցնեք նավթավերամշակման գործարանների վրա այդ հարվածների ինտենսիվությունը», – ասել է Թրամփը Fox-ին տված հարցազրույցում։

Լրագրողների հարցին, թե ինչ է եղել Զելենսկու պատասխանը, ԱՄՆ նախագահն ասել է. «Նա ասաց` դե, երևի այդպես էլ կանենք»»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հորդորել է Զելենսկուն՝ Մոսկվա գնալ՝ բանակցելու

Հորդորել է Զելենսկուն՝ Մոսկվա գնալ՝ բանակցելու Sat, 26 Sep 2026 15:30:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով