Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Ռուսաստանը լուծարում է երդվյալ ատենակալների ինստիտուտը

Ռուսաստանը լուծարում է երդվյալ ատենակալների ինստիտուտը

Tue, 29 Sep 2026 09:30:28 +0400


Ռուսաստանի գերագույն դատարանը երդվյալ ատենակալների ատյանի ծավալուն վերափոխման կոնցեպցիա է մշակել։ Գերագույն դատարանում, այսինքն՝ ՌԴ իրավապահ համակարգում եկել են այն համոզման, որ անիմաստ է նման ատյանի գոյությունը, որը փոխառնվել է անգլոսաքսոնական իրավական համակարգից։ Վերափոխումներից հետո կիրառվելու է, այսպես կոչված, մայրցամաքային իրավունքին բնորոշ սկզբունքը, որը ենթադրում է խառը տիպի կոլեգիայի ձեւավորում, որում միավորված կլինեն ե՛ւ երդվյալ ատենակալները, ե՛ւ պրոֆեսիոնալ դատավորները։ Երդվյալ ատենակալները նախկինի նման շարունակելու են որոշումներ կայացնել՝ պրոֆեսիոնալ դատավորներից անկախ։ Սակայն նախագահողը, լինելով կոլեգիայի անդամ, կկարողանա դատավճռի կայացման հետ կապված՝ պարզաբանումներ տալ։

Ռուսական իրականության մեջ, խորհրդային կայսրության կործանումից հետո՝ 1990-ական թվականներին, վերականգնվեց երդվյալ ատենակալների ատյանը։ Դրա համար բավականին շատ ջանքեր են գործադրվել։ Ընդ որում, վերականգնելու ընթացքում օրինակ են վերցրել ոչ թե անգլոսաքսոնական համակարգից, այլ հիմքը եղել է 1864 թվականի ռուսական դատական ռեֆորմը։ Վերջինի համար էլ օրինակ է եղել ոչ միայն ժամանակի անգլիական պրակտիկան, այլ նաեւ ֆրանսիականը, որտեղ երդվյալ ատենակալների ատյանը ստեղծվել էր Նապոլեոնի օրոք, այսինքն՝ միապետության անկումից եւ Բաստիլի գրավումից հետո։ Գերմանիայում էլ՝ անգլիական ու ֆրանսիական փորձառությունների հիման վրա, 1870-ական թվականներին է ներդրվել երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Սովետական շրջանում երդվյալ ատենակալների դատարանը լուծարվել էր, եւ դրա փոխարեն ստեղծվել էր ժողովրդական դատարան՝ բաղկացած պրոֆեսիոնալ դատավորներից եւ երկու ատենակալներից, որոնք դատավճռի կայացման հարցում, ֆորմալ առումով, նույն իրավունքներն ունեին։ Սակայն պրակտիկայում կենտրոնական դերն ունեցել է դատավորը, որը ներկայացնում էր սովետական իշխանությանը՝ պետությանը։ Ատենակալները հիմնականում դատավորներին կից ոչ իրավաբան մարդիկ էին, որոնք ոչինչ չէին որոշում։ Ու հիմա, երբ նորից փոխվում է երդվյալ ատենակալների ատյանը, շատ մասնագետներ կարծում են, որ պետությունն ամրապնդում է իր դիրքերը դատական համակարգում՝ նվազագույնի հասցնելով ցանկացած անկախ մարմնի գոյության հնարավորությունը։ Այսինքն, վերադառնում են տոտալիտար ժամանակաշրջան, երբ դատարանները կատարում էին բացառապես քաղաքական իշխանություն ունեցողների կամքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի քան 100 մարդ գանգուղեղային վնասվածք է ստացել, երեքը՝ դիմել են դատարան

Ավելի քան 100 մարդ գանգուղեղային վնասվածք է ստացել, երեքը՝ դիմել են դատարան Fri, 25 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով