Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Ռեկորդային ծախսեր՝ պատերազմի համար․ ի՞նչ է նախատեսում Ռուսաստանը

Ռեկորդային ծախսեր՝ պատերազմի համար․ ի՞նչ է նախատեսում Ռուսաստանը

Tue, 29 Sep 2026 13:30:14 +0400


Հաջորդ տարի Ռուսաստանը նախատեսում է պաշտպանության վրա ծախսել 17.1 տրիլիոն ռուբլի (202.6 միլիարդ դոլար)՝ երկրի տարեկան բյուջեի մոտավորապես 35%-ը։

Սա պատերազմի սկզբից ի վեր նոր ռեկորդ է․ Կրեմլը ռազմական ծախսերի վրա ավելի շատ ծախսել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

Կառավարության փաստաթղթերի համաձայն՝ 2027-ից 2029 թվականներին պաշտպանության համար նախատեսված է մոտավորապես 50 տրիլիոն ռուբլի (591.74 միլիարդ դոլար)։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի 2026 թվականի բյուջեի դեֆիցիտի կանխատեսումը ՀՆԱ-ի 1.6%-ից աճել է մինչև 3.2%, իսկ նավթից և գազից ստացված եկամուտների գնահատականը՝ 8.9-ից նվազել է մինչև 7.6 տրիլիոն ռուբլի։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները 26%-ով՝ մինչև 5 տրիլիոն ռուբլի, մեծացրել էին 2026 թվականի ներքին վարկերի ծրագիրը և նախատեսում էին Ազգային բարեկեցության հիմնադրամից ծախսել 459 միլիարդ ռուբլի՝ դեֆիցիտը կրճատելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Sun, 27 Sep 2026 18:00:03 +0400 Ադրբեջանի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով