Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է․ ինչ է հայտնի
Tue, 29 Sep 2026 14:00:25 +0400

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վիրահատությունից հետո տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։
46-ամյա հեռուստահաղորդավարուհին հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթել են իր համար և հավելել, որ դեռևս հիվանդանոցում է։
Նրա խոսքով` վիրահատությունն անհրաժեշտ է եղել վեց ամիս առաջ արված ճառագայթային թերապիայի կողմնակի հետևանքների պատճառով, որոնք տեսանելի են դարձել վերջին ՊԷՏ/ՀՏ հետազոտության ժամանակ։
Սիմոնյանը դիմել է նաև քաղցկեղի հետ առնչվող կանանց՝ նշելով, որ այդ հետևանքների դեմ պետք է պայքարել և դրանք այդպես թողնել չի կարելի։
«Պատմում եմ, որպեսզի աղջիկները, որոնք անցնում են այն ամենի միջով, ինչի միջով անցնում եմ ես, չանհանգստանան։ Մի՛ անհանգստացեք, աղջիկներ։ Ամեն ինչ հիմա արվում է, փառք Աստծո, Աստծո օգնությամբ։ Աղոթեք և արեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է», – գրել է նա։
Սիմոնյանի մոտ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվել է 2025
թվականի սեպտեմբերի սկզբին, որից հետո նա վիրահատություն է տարել և քիմիաթերապիայի կուրս անցել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր