Առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելու Թենեսիում
Tue, 29 Sep 2026 14:30:01 +0400

ԱՄՆ Թենեսի նահանգը մահապատժի կենթարկի 50-ամյա Քրիստա Փայքին․ սա առաջին նման վճիռն է վերջին երկու դարերի ընթացքում, հաղորդում է ABC News-ը։
Մեկ օր առաջ Թենեսիի նահանգապետ Բիլ Լին հրաժարվել է ներում շնորհել Փայքին, մինչդեռ նրա փաստաբանները դիմել են Գերագույն դատարան՝ մահապատժի գործընթացը դադարեցնելու խնդրանքով։
Փայքի մահապատիժը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, եթե Գերագույն դատարանը չմիջամտի։ Այդ դեպքում Փայքը կդառնա Թենեսիում մահապատժի ենթարկված առաջին կինը 1820 թվականից ի վեր։
Փայքը դատապարտվել է մահապատժի 1995 թվականին 19-ամյա համակուրսեցուհի Քոլին Սլեմերի սպանության համար։ Հանցագործության պահին Սլեմերը 18 տարեկան էր։ Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ Փայքը, նախանձելով իր ընկերոջ և Սլեմերի հարաբերություններին, նրան տարել է մեկուսի վայր և ընկերոջ հետ միասին տանջել ու սպանել նրան։
Փայքը խոստովանել է իր մեղքը։ Սակայն պաշտպանությունը մահապատիժը համարել է անհամաչափ՝ հղում անելով կնոջ տարիքին հանցագործության պահին, մանկության տարիներին նրա նկատմամբ բռնության պատմությանը, ինչպես նաև երկբևեռ խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման պատմությանը։ Զոհի մայրը, իր հերթին, պահանջել է մահապատժի կիրառում։
Միացյալ Նահանգներում կանանց նկատմամբ մահապատիժները հազվադեպ են։
Վերջին 50 տարիների ընթացքում երկրում մահապատժի է ենթարկվել 18 կին, կամ բոլոր մահապատիժների 1%-ը։11
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր