Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

Tue, 29 Sep 2026 17:38:23 +0400


Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչությունը համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նշվում է, որ երկու դեպքում էլ քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

ԿԸՀ-ն հիշեցնում է, որ քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը արգելվում է ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, այլ ապրանքներ կամ ծառայություններ տալը կամ խոստանալը։ Քարոզչական նյութեր չի կարելի տեղադրել, մասնավորապես, դպրոցներում, հասարակական սննդի և առևտրի օբյեկտներում, վերելակներում, հասարակական տրանսպորտում և տաքսիներում։ Արգելվում է նաև պոկել, պատռել կամ վնասել քարոզչական պաստառները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նոյեմբերյանի նախկին փոխհամայնքապետը հույս ունի, որ դատարանում կարդարացվի

«Հրապարակ»․ Նոյեմբերյանի նախկին փոխհամայնքապետը հույս ունի, որ դատարանում կարդարացվի Tue, 29 Sep 2026 09:45:02 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով