Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը
Tue, 29 Sep 2026 23:43:01 +0400

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է միզել Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ։ Պահակը նկատել է միջադեպը և տղամարդուն հեռացրել տարածքից։
Թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը միջադեպի վերաբերյալ գրել է, որ հայկական թաղամասի նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է։
«Մենք զուգարան չենք։ Մեր արժանապատվությունը մշտապես ոտնահարվում է։ Բավական է։ Կանգ առեք»,- գրել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր