Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է


2026 թվականի մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում։

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ անցումային գործընթացի կազմակերպման նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը։
Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել Tue, 22 Sep 2026 17:15:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով