Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

Fri, 02 Oct 2026 08:10:01 +0400


Զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը:

Մեր աղբյուրներն ասում են, որ սահմանված չափորոշիչներն այլեւս երկրորդ պլան են մղվել` ծառայության են ընդունում առանց բացառության բոլորին, անգամ նրանց, ովքեր ակնհայտ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին, կամ նրանց, ովքեր անբարեխիղճ ծառայության համար ժամանակին հեռացվել են ծառայությունից: Եվ ոմանք նաեւ սրանով են բացատրում բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված միջադեպերի աճը: Դրան գումարած՝ պատշաճ վերահսկողություն էլ չկա, եւ բանակը, ինչպես մեր աղբյուրն է բնորոշում, դարձել է փողոց, որտեղ ինչ կարգի մարդ ասես, որ չկա, ինչպես նաեւ՝ չկա պատշաճ հսկողություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը Wed, 21 Oct 2026 12:09:36 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով