Հայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպում
Fri, 02 Oct 2026 17:54:13 +0400

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ հոկտեմբերի 2-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կկայանա Ազգերի լիգայի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրի Հունգարիա-Վրաստան հանդիպումը։
Տեսուչը ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանն է։
Հոկտեմբերի 3-ին Լորյանի «Մուստուար» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի C խմբի Ֆրանսիա-Լյուքսեմբուրգ հանդիպումը։ Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Ատոմ Սևգուլյանը և Վանիկ Սիմոնյանը։
Չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր