Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Գագաթնաժողովի ժամանակ չի միացրել վեբ-տեսախցիկը

Գագաթնաժողովի ժամանակ չի միացրել վեբ-տեսախցիկը

Sat, 03 Oct 2026 10:30:46 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է G7-ի առցանց գագաթնաժողովի միակ մասնակիցը, որը չի միացրել վեբ-տեսախցիկը։ Այս մասին են վկայում հանդիպման կադրերը։

Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլի հրապարակած կադրերում, ի թիվս այլ մասնակիցների, երևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի և Կանադայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Մարկ Քարնին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Եվ միակ մասնակիցը, որը չի միացրել վեբ-տեսախցիկը, եղել է Թրամփը։

Հանդիպումը նվիրված է եղել համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակին և դիզելային վառելիքի մատակարարումներին։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները համաձայնել են իրենց պաշարներից դիզելային վառելիքի զգալի ծավալներ բաց թողնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը Sat, 03 Oct 2026 21:15:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով