Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում

Sat, 03 Oct 2026 13:45:13 +0400


Մեր երկրում ամեն բան այնքան է իրար խառնվել, որ սուպերմարկետների էջերը սնունդ և տնտեսական ապրանքներ գովազդելու փոխարեն քաղաքապետի թեկնածուներ են սկսել գովազդել: Իջևանի «Բազե» սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջը որոշել է Իջևանի քաղաքապետ, հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Արթուր Ճաղարյանին գովազդել: Սուպերմարկետի ֆեյսբուքյան էջում գրել են. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակում BAZE Supermarket-ը հրապարակայնորեն հայտնում է իր աջակցությունը Արթուր Ճաղարյանին։

BAZE Supermarket-ի համար առանձնահատուկ կարևորություն ունեն Իջևան համայնքի կայուն զարգացումը, բնակիչների բարեկեցությունը և համայնքային կյանքի շարունակական առաջընթացը։
Արթուր Ճաղարյանը երկար տարիներ ներգրավված է Իջևանի համայնքային կառավարման համակարգում․ 2015–2021 թվականներին աշխատել է համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2021 թվականից ղեկավարում է Իջևան համայնքը։
Մեր դիրքորոշումը ներկայացնում ենք բաց, հրապարակային և պատասխանատու կերպով՝ միաժամանակ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու ազատ ընտրության իրավունքը։

Կարևորում ենք քաղաքակիրթ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, պատասխանատու մոտեցումը և համայնքի ապագային վերաբերող ծրագրերի բաց ներկայացումը։

Մաղթում ենք խաղաղ, կառուցողական և արժանապատիվ ընտրական գործընթաց՝ ի նպաստ Իջևան համայնքի զարգացման, բարեկեցության և շարունակական առաջընթացի»։
BAZE Supermarket
1992 թվականից • Իջևանում՝ 4 մասնաճյուղ
Հ.Գ Ի դեպ այս սուպերմարկետի սեփականատիրոջ հայրն էլ տարիներ առաջ անվարձահատույց հսկում էր Նիկոլ Փաշինյանի արձանը, որպեսզի այն հերթական անգամ չկոտրեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը Fri, 02 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով