Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Դպրոցներ են հրկիզվում, փակվում․ Ֆրանսիայում համատարած քաոս է

Դպրոցներ են հրկիզվում, փակվում․ Ֆրանսիայում համատարած քաոս է

Sun, 04 Oct 2026 22:00:09 +0400


Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրին ամփոփել է Ֆրանսիայի լիցեյներում բռնությամբ և վանդալիզմով լի շաբաթը, հաղորդում է Le Figaro-ն։

Նախարարի խոսքով՝ 400-ից 500 կրթական հաստատություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն կփակվեն։ Նա հավելել է, որ դրանցից առնվազն 24-ը հրկիզվել կամ վանդալիզմի են ենթարկվել։

Ժեֆրին նաև հայտնել է, որ բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր 78 կրթական աշխատող վիրավորվել է։

Ուսուցիչների պակասի և դպրոցական շենքերի վատթարացող վիճակի դեմ բողոքի ցույցերը բռնկվել են Փարիզի շրջանում սեպտեմբերին և տարածվել ամբողջ Ֆրանսիայում, տասնյակներով վիրավորվել և հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են ոստիկանության կողմից։

Ցուցարարները նախատեսում են վերսկսել հանրահավաքները երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տարվա որ մասին է աշխատողը Ֆրանսիայում «աշխատում միայն իր համար»

Տարվա որ մասին է աշխատողը Ֆրանսիայում «աշխատում միայն իր համար» Thu, 23 Jul 2026 23:00:30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով