Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Սեուլը չի ընդունում Կիևի ներողությունը․ միջազգային սկանդալ

Սեուլը չի ընդունում Կիևի ներողությունը․ միջազգային սկանդալ

Tue, 06 Oct 2026 15:30:00 +0400


Հարավային Կորեան Ուկրաինայից ներողություն է ստացել երկու հյուսիսկորեացի ռազմագերիների՝ Սեուլ տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման համար, սակայն այն անբավարար է համարել։ Yonhap-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնը։

Նա ասել է, որ մշտական ​​կապի մեջ է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Ուկրաինացի նախարարը ներողություն է խնդրել, սակայն այն «չի համապատասխանում մեր սպասած մակարդակին»։

«Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել», – հայտարարել է Չո Հյոնը։

Նա ընդգծել է, որ սկզբում երկու կողմերի միջև համաձայնություն է եղել չհրապարակել ռազմագերիների մասին տեղեկատվությունը։ Նախարարի խոսքով՝ դա անհրաժեշտ էր Հյուսիսային Կորեայում մնացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին պաշտպանելու համար։

Տեղեկատվության հրապարակումից հետո ուկրաինական կողմը հայտարարել է, որ գաղտնիության մասին որևէ համաձայնագիր գոյություն չունի։ Ի պատասխան՝ Սեուլը պահանջել է պաշտոնական բացատրություն և ներողություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ Wed, 07 Oct 2026 20:45:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով