Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Հայաստանն ավելի մատչելի գազ ձեռք չի բերի, քան առաջարկում է Ռուսաստանը․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանն ավելի մատչելի գազ ձեռք չի բերի, քան առաջարկում է Ռուսաստանը․ ՌԴ ԱԳՆ

Tue, 06 Oct 2026 20:17:43 +0400


Հայաստանը «չի գտնի այնպիսի բարենպաստ պայմաններ» գազի գնման համար, ինչպիսիք ներկայումս առաջարկում է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը․

«Ակնհայտ է, որ Երևանը չի գտնի այնպիսի բարենպաստ պայմաններ, ինչպիսիք ներկայումս առաջարկում է Ռուսաստանը:

Մենք ունենք համապարփակ իրավական շրջանակ Հայաստանի հետ, որը ամրագրում է մեր երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը: Եթե Հայաստանի իշխանությունները, իրենց արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակներում, ցանկանում են վերանայել այս կարգավիճակը, դա նրանց իրավունքն է: Բայց այդ դեպքում նրանք ստիպված կլինեն նաև հրաժարվել այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին: Նման արտոնությունների օրինակներից մեկը գազի գինն է», – ասել է Կալուգինը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը գազ գնի այլ երկրներից. «Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք ռուսական մատակարարումների այլընտրանքը… Հայաստանը երկրի գազի սպառման մինչև 85%-ը ստանում է Ռուսաստանից՝ տարեկան մոտավորապես 2.2-2.7 միլիարդ խորանարդ մետր: Մատակարարումները անմաքս են՝ հազար խորանարդ մետրի համար 177.50 դոլար ֆիքսված գնով: Հայաստանը նաև նավթամթերք է ստանում Ռուսաստանից անմաքս»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ‹‹Ուժեղ Հայաստանը›› բարձրաձայնեց Շաքի ներխուժած ադրբեջանցու հարցը

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ‹‹Ուժեղ Հայաստանը›› բարձրաձայնեց Շաքի ներխուժած ադրբեջանցու հարցը Tue, 06 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով