Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Tue, 06 Oct 2026 23:55:34 +0400


35-ամյա Տոբիաս Ռաուշը, որը ներկայացնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջակողմյան (ազգայնական) կուսակցությունը, ընտրվել է Սաքսոնիա-Անհալթ նահանգային խորհրդարանի խոսնակ։

Նա Գերմանիայում այս պաշտոնը զբաղեցնող առաջին AfD քաղաքական գործիչն է։

Der Spiegel-ը Ռաուշին անվանում է Գերմանիայի նահանգային խորհրդարանի առաջին աջ ծայրահեղական խոսնակը 1945 թվականից ի վեր։

AfD-ն նահանգային խորհրդարանում ունի 39 տեղ, մինչդեռ BSW-ն, որը նախկինում խոստացել էր աջակցել Ռաուշին, ունի հինգ։ Միասին սրանք ներկայացնում են 44 ձայն, ինչը նշանակում է, որ Ռաուշը ստացել է առնվազն չորս ձայն այլ խմբակցությունների անդամներից։ Քվեարկությունը գաղտնի էր, ուստի անհայտ է, թե ով է նրան աջակցել։

Ռաուշը նախկինում սպառնացել էր լուծարել խորհրդարանը և անցկացնել նոր ընտրություններ, եթե նրան խոսնակ նշանակելու քվեարկությունը ձախողվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առեղծվածային այցելություն․ Ո՞վ է քանան Սամադովը, որ Գերմանիայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ․ լուսանկարներ

Առեղծվածային այցելություն․ Ո՞վ է քանան Սամադովը, որ Գերմանիայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ․ լուսանկարներ Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով