Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

Wed, 07 Oct 2026 08:15:12 +0400


Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու ձեռքերին։ Երեկ նա բացակայում էր, եւ այդ դերը ստանձնել էին նորաթուխ պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Փարաքարի նախկին կրիմինալ համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որոնք գլխավոր հարձակվողի` Վահե Ղալումյանի քավորությամբ փորձում էին շիկացնել իրավիճակը եւ բռունցքներով հարձակվել ու հարվածում էին ընդդիմադիրներին։ Եթե Գյուլնազարյանի մասին հանրությունը քիչ թե շատ տեղյակ է, ապա նշենք, որ նորաթուխ Սուրեն Հովհաննիսյանը 2021-2026 թվականներին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականը, ներկայում էլ ընդգրկված է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Ահա՝ այսպիսին է դեպի Եվրոպա շտապող ՔՊ-ի իրական դեմքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է Fri, 04 Sep 2026 19:30:03 +0400 Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով