Ուսուցչուհուն կզրկե՞ն մանկավարժ աշխատելու իրավունքից․ ԿԳՄՍՆ-ն դիմել է ոստիկանություն
Wed, 07 Oct 2026 12:47:12 +0400

Երեկ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես է ուսուցիչը ծեծում 2-րդ դասարանի աշակերտուհուն։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։ Դեպքի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ դիմել են ՆԳՆ ոստիկանություն։
«ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- հայտնեցին նախարարությունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր