Հայաստանը նորից նահանջել է․ այս անգամ՝ Կոմորյան կղզիների ու Գամբիայի արանքում
Thu, 08 Oct 2026 13:15:25 +0400

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Նոր վարկանիշը հրապարակվել է հոկտեմբերի 7-ին և ներառում է նախորդ միջազգային խաղերի արդյունքները։
Դասակարգման առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Իսպանիայի ազգային հավաքականը։ Աշխարհի գործող չեմպիոնները վարկանիշում ունեն 2011.57 միավոր։
Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականն է՝ 1972.80 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 1958.86 միավորով։
Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Անգլիայի հավաքականը՝ 1925.59 միավորով։
Լավագույն հնգյակը եզրափակում է Պորտուգալիան, որը նախորդ վարկանիշի համեմատ միանգամից երկու հորիզոնականով բարձրացել է և այժմ 5-րդ տեղում է՝ 1807.69 միավորով։
Այսպիսով, ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշի առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1. Իսպանիա
2. Արգենտինա
3. Ֆրանսիա
4. Անգլիա
5. Պորտուգալիա
Հայաստանի ազգային հավաքականի համար նոր վարկանիշը, սակայն, դրական փոփոխություն չի արձանագրել։ Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է և այժմ զբաղեցնում է 108-րդ տեղը։ Նախորդ՝ հուլիսի 20-ի պաշտոնական վարկանիշում Հայաստանի հավաքականը 107-րդն էր։
Հայաստանի հավաքականը նոր աղյուսակում գտնվում է Կոմորյան կղզիների և Գամբիայի հավաքականների միջև։
Հատկանշական է նաև Պորտուգալիայի առաջընթացը․ այն դարձել է լավագույն տասնյակում դիրք բարելաված միակ հավաքականը՝ 7-րդ հորիզոնականից բարձրանալով 5-րդ։ Դրա արդյունքում Բրազիլիան նահանջել է 6-րդ, իսկ Մարոկկոն՝ 7-րդ հորիզոնական։
ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման հաջորդ պաշտոնական թարմացումը նախատեսված է նոյեմբերի 18-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր