Աշխարհահռչակ երգչուհին եւ ֆուտբոլիստը հանդիպել են դատարանում
Thu, 08 Oct 2026 20:30:17 +0400

Կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի Շաքիրան եւ նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հանդիպել են դատարանում։ Պատճառը՝ նրանց համատեղ երեխաների հետ հանդիպումների կարգի քննարկումն է եղել։ Այս մասին հայտնում է EL PAÍS պարբերականը։ Համաձայն հաղորդման, Շաքիրան կարծում է, որ Պիկեն կկարողանար երեխաների հետ անցկացնել կարճ արձակուրդներ ամերիկյան Մայամիում, որպեսզի երեխաները խուսափեին հաճախակի օդանավով թռիչքներ կատարելուց։ Երգչուհին վստահ է, որ ժամային գոտիների հաճախակի փոփոխությունները խաթարում է որդիների բնականոն կյանքի ռիթմը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր