Սելին Դիոնը համերգի ժամանակ ընկել է և մոռացել երգի խոսքերը
Thu, 08 Oct 2026 23:00:12 +0400

Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ ընկել է բեմի վրա և մոռացել իր երգի խոսքերը, սակայն երկրպագուները աջակցել են նրան՝ շարունակելով երգել ընդմիջման ժամանակ։ Տեսանյութը տարածվել է համացանցում։
Կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհին սայթաքում և կորցնում հավասարակշռությունը։ Դրանից հետո համաշխարհային աստղը բարձրանում է տեղից և երկրպագուներին հավաստիացրել, որ իրեն լավ է զգում՝ բութ մատը վեր բարձրացնելով։
Նույն համերգի ժամանակ երգչուհին մոռացել է իր երգի խոսքերը։
«Ես մոռանում եմ իմ սեփական խոսքերը», – խոստովանել է նա համերգի ժամանակ՝ դադար տալով։
Սակայն երկրպագուները անմիջապես աջակցել են նրան՝ շարունակելով երգել երգը ընդմիջման ժամանակ։
«Բարեբախտաբար, դուք այստեղ եք», – շնորհակալություն է հայտնել Դիոնը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր