Ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել
Fri, 09 Oct 2026 10:00:04 +0400

Երեկ երեկոյան ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Ուկրաինայի արևմուտքում, մասնավորապես՝ Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում, որտեղ ռուսական ռեակտիվ դրոնների բեկորները վթարի են ենթարկվել և հրդեհ առաջացրել։
Քաղաքապետ Ռուսլան Մարցինկիվը հայտնել է մեկ զոհի մասին։ Լեհաստանի հետ սահմանին գտնվող Լվովի մարզում նույնպես հայտարարվել է օդային տագնապ․ այնտեղ ռուսական ռեակտիվ ԱԹՍ-ների առաջխաղացման մասին հաղորդագրություններ կան։ Ավելի ուշ, Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը օդ է բարձրացրել ռազմական ավիացիա՝ Ուկրաինայի արևմուտքում Ռուսաստանի հարձակման պատճառով։
«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի արևմուտքում գտնվող թիրախների վրա իրականացված օդային հարվածների պատճառով ռազմական ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում։ Գործող ընթացակարգերի համաձայն՝ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը տեղակայել է անհրաժեշտ ուժերն ու միջոցները», – հայտարարել է հրամանատարությունը X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր