Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Կուրիսում ադրբեջանցիների՞ են նկատել․ որոնումներ են սկսվել

Կուրիսում ադրբեջանցիների՞ են նկատել․ որոնումներ են սկսվել

Fri, 09 Oct 2026 13:07:54 +0400


Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը երեք քաղաքացիական հագուստով անձանց են նկատել։ Ականատեսների ենթադրությամբ՝ նրանք կարող էին ադրբեջանցիներ լինել։

Գյուղացիների հետ շփումից հետո երեք անձինք դիմել են փախուստի։ Դեպքից հետո Կուրիսում և հարակից տարածքներում սկսվել են նրանց որոնելու աշխատանքները։

Ինչպես 24News-ին հայտնել է գյուղի բնակիչներից մեկը, որոնողական գործողություններին հայկական ծառայություններից բացի մասնակցում են նաև տարածքում տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալի ծառայողները՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, սակայն չի հերքել դրա մասին շրջանառվող տեղեկությունները։

«Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասել է նա։

Համայնքապետի խոսքով՝ ինքն էլ է տեղեկացել տեղի ունեցածի մասին, բայց այս պահին գյուղում խուճապային իրավիճակ չկա։

Դեպքի մասին 24News-ի տեղեկությունը հաստատել է նաև հարևան գյուղերից մեկի բնակիչը։ Նրա փոխանցմամբ՝ կասկածելի անձանց որոնումները շարունակվում են արդեն մի քանի ժամ, սակայն մինչ այժմ նրանց հայտնաբերել չի հաջողվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են Sat, 10 Oct 2026 10:20:29 +0400 Ռուս քաղաքագետ Ալեքսեյ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով