Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Ավագանու թեկնածուները՝ 18-20 տարեկան ուսանողներ

Ավագանու թեկնածուները՝ 18-20 տարեկան ուսանողներ

Fri, 09 Oct 2026 21:15:04 +0400


Հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջևան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ավագանու թեկնածուների 15 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Իջևան համայնքի Աչաջուր գյուղի բնակիչ, անկուսակցական, ինքնազբաղված, 1999թ․-ին ծնված Լևոն Վարդապետյանը։ Ընտրացուցակի 2-րդ համարը Աչաջուր գյուղի բնակիչ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ, ուսանող, 2008թ․-ին ծնված Մելինե Պողոսյանն է։ Մենք պարզեցինք, որ 15 թեկնածուներից 8-ը ուսանող են, 5-ը՝ ինքնազբաղված։ Լեւոն Վարդապետյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել էր, որ ամենաանհավանական ճնշումների են ենթարկվել իրենց թեկնածուներն ու համակիրները` 8 անձի ուղիղ զանգահարել են, 2 հոգի հրաժարվել է առաջադրումից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար Mon, 12 Oct 2026 13:21:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով