Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

«Թշնամիներ» են․ Նոբելյան մրցանակ չստանալուց հետո «տեղը» չի գտնում

«Թշնամիներ» են․ Նոբելյան մրցանակ չստանալուց հետո «տեղը» չի գտնում

Sat, 10 Oct 2026 12:30:17 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ երբեք չի լսել ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլեյի մասին, ով նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին դարձավ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր։

«Նրանք Նոբելյան խաղաղության մրցանակը տվեցին մեկին, որի մասին ես երբեք չեմ լսել։ Իրականում, ոչ ոք նրա մասին չի լսել։ Նա մարդ-հանելուկ է», – ասել է ամերիկացի առաջնորդը Նյու Յորք նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ։

Թրամփը նշել է, որ ինքը շատ ավելի արժանի է խաղաղության մրցանակին։

«Եթե դուք կանգնեցնեք մեկ պատերազմ, կստանաք Նոբելյան խաղաղության մրցանակ։ Իսկ ես կանգնեցրեցի ութ պատերազմ», – ասել է նա։

Նրա համոզմամբ, ինքը կարող էր առաջադրվել ութ խաղաղության մրցանակի՝ մեկական յուրաքանչյուր հակամարտության համար, որը նա պնդում է, որ դադարեցրել է։

«Նրանք մրցանակը տվեցին ՄԱԿ-ի լիբերալին։ Այնուամենայնիվ, շնորհավորում եմ նրան։ (…) Բայց նրանք պետք է դա տային ինձ և Միացյալ Նահանգներին», – հավելել է Թրամփը։

Այդուհանդերձ, Թրամփն Օսլոյում Նոբելյան խաղաղության մրցանակի հանձնախմբի անդամներին, որը շնորհում է Նոբելյան խաղաղության մրցանակը, անվանել է «քաղաքակրթության թշնամիներ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով