Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Բաքվում բողոքի գործողություններն այսօր ունեին որոշակի ուշագրավ առանձնահատկություններ

Բաքվում բողոքի գործողություններն այսօր ունեին որոշակի ուշագրավ առանձնահատկություններ

Tue, 13 Oct 2026 09:24:03 +0400


Հիջաբի արգելքով պայմանավորված՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ կազմակերպված՝ վերջին տարիների համար աննախադեպ բողոքի զանգվածային գործողություններն այսօր ունեին որոշակի ուշագրավ առանձնահատկություններ, որոնցից մի քանիսն առանձնացրել եմ.

1. Բողոքի գործողություններն իրականացվել են կազմակերպված կերպով ապակենտրոն եղանակով, ինչը բարդություն է հարուցել վարչախմբի բռնաճնշիչ մեքենայի համար արձագանքելու առումով։

2. Բողոքի գործողությունների մասնակիցները եղել հիմնականում երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, որոնց աջակցելու նպատակով շատ դեպքերում դրանց միացել են նաև նրանց ծնողներն ու հարազատները, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել վարչախմբի բռնաճնշիչ մեքենայի ավելի խիստ արձագանքի համար։

3. Լայնորեն օգտագործվել են հատկապես «Ինստագրամը» և «Տիկտոկը», ինչը ստիպել է վարչախմբի բռնաճնշիչ մեքենային արգելափակել դրանք երկրի տարածքում։

4. Նկատվել է վարչախմբի դեմ պայքարում տասնամյակներ շարունակ զգալի հարվածներ ստացած շիայական ընդդիմության որոշակի ակտիվություն, ինչը ցուցիչ է, որ այն չի կորցրել նման գործողություններ առաջնորդելու կամ միգուցե կազմակերպելու ներուժը։

5. Բողոքի գործողություններում տեղ-տեղ հնչել է «չկա աստված, բացի Աստծուց» մահմեդական հավատի վկայության բանաձևումը, որը նաև սաղմնային վիճակում քողարկված կոչ է՝ միակ Աստծուն դեմ գնացող «անհավատ» վարչախմբի տապալմանն ուղղված։

6. Բողոքի գործողություններն ունեցել են ոչ պետական մակարդակում նկատելի լրատվական լուսաբանում Թուրքիայից և նաև պետական՝ Իրանից։

Վարդան Ոսկանյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր Sat, 10 Oct 2026 21:45:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով