Կանգառ չէ, ծաղր է՝ դիլիջանցիներին ուղղված
Tue, 13 Oct 2026 13:15:07 +0400

Երեւանում ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատկերով Դիլիջան քաղաքում ավտոկանգառ է տեղադրվել։ Բնության հատուկ պահպանվող տարածք համարվող Դիլիջանի ազգային պարկում անօրինական մեծ հատումներ են արվել ու արվում են։ Դիլիջան համայնքի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ դիլիջանցիների կովերը թունավոր նյութերով են սնվում։
Աղբավայրում հաճախ, բնակիչների կարծիքով՝ միտումնավոր հրդեհներ են անում, աղբավայրից ծուխն ու ծանր հոտը տարածվում են միջպետական ավտոճանապարհին՝ աղտոտելով գեղատեսիլ Աղստեւ գետի հովտի օդը։ Փոխանակ բնապահպանական այս խնդիրները լուծեն, կենսաբազմազանության COP17 համաժողովի պատկերով կանգառ են սարքել, տեղադրել էկոլոգիական խնդիրներ ունեցող քաղաքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր