Տնտեսագիտական համալսարանը կոչ է անում միանալ Աննա Հակոբյանին
Tue, 13 Oct 2026 18:15:41 +0400

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքէջից տեղեկացանք, որ բուհը կոչ է անում իր ուսանողներին միանալ Աննա Հակոբյանի կողմից իրականացվող ընտանեկան բռնության դեմ ուղղված ստորագրահավաքին, որով վարչապետի կինը փորձում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ հատուկ պատիժներ սահմանել ընտանեկան բռնություն կիրառողներին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ բակում մեկնարկել է ստորագրահավաք՝ ընդդեմ ընտանեկան բռնության և հանուն ապահով ու երջանիկ ընտանիքների: Ընտանիքը պետք է լինի խաղաղության և հոգատարության վայր, որտեղ յուրաքանչյուրը՝ երեխան, մայրը, հայրը և տարեցները, ապրում են արժանապատիվ: Բռնությունը կոնֆլիկտ չէ․ այն քանդում է ընտանիքը և տրավմատիզացնում երեխաներին: Ցանկության դեպքում դուք ևս կարող եք միանալ ստորագրահավաքին՝ մոտենալով համալսարանի բակում (մուտքի մոտ) տեղակայված վահանակին: Միաժամանակ կարող եք նախաձեռնությանը միանալ առցանց։ Ձեր ստորագրությունը քայլ է դեպի առանց բռնության և խաղաղ հասարակություն»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր